«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած առավելագույն ճնշման քաղաքականությունը վերածվել է առավելագույն ձախողման». Սաիդ Ղաթիբզադե

10:13   19 Նոյեմբեր 2020    183

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած «առավելագույն ճնշման» քաղաքականությունը վերածվել է «առավելագույն ձախողման»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն:

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հիասթափությունը հասկանալի է։ Նրա առավելագույն ճնշման քաղաքականությունը վերածվել է առավելագույն ձախողման»,- «Twitter»-ի իր էջում գրել է Ղաթիբզադեն։

Հիշեցնենք, որ Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ կառավարությունը ծրագրում է Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն առանց վարանելու ցավոտ հետևանքներ կապահովի նրանց համար, ովքեր զբաղվում են արգելված գործունեությամբ»։

«Օգտագործելով մեր լիազորությունները միջուկային գործունեության, ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների ոլորտներում՝ առաջիկա շաբաթներին ու ամիսներին մենք Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանենք»,-ասել է Պոմպեոն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները