Աշխարհին սպասվում է «պարտքային ցունամի»․ վերլուծաբաններ

17:59   19 Նոյեմբեր 2020    282

Համաշխարհային համախառն պարտքային ծավալը այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում ավելացել է աննախադեպ տեմպերով։

Այս մասին հայտարարել են «Institute of international finance» (IIF)-ի վերլուծաբանները։ Ըստ այս կառույցի կողմից հրապարակված հետազոտության, համավարակի բերած ճգնաժամի հետեւանքով, պետությունների կառավարությունների եւ ընկերությունների վրա «փլվել» է «պարտքային ցունամին»։

Համաշխարհային տնտեսության պարտքային մասի նման կտրուկ ավելացումը դժվար կլինի կրճատել առանց տնտեական ակտիվությանը հասցված նկատելի նեգատիվ հետեւանքների։ Այսպես, համաշխարհային ընդհանուր կամ համախառն պարտքային պորտֆելը ավելացել է 15 տրիլիոնով ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում, հասնելով 277 տրիլիոն դոլարի։ IIF-ում սպասում են, որ այս ցուցանիծը կհասնի համաշխարհային ՀՆԱ 365 տոկոսին այս տարվա վերջում, այն դեպքում, երբ անցյալ տարվա վերջին կազմել է համաշխարհային ՀՆԱ 320 տոկոսը։

Հատկապես ծանր է զարգացող շուկաների վիճակը, որտեղ պարտքային պորտֆելի ծավալն ավելացել է միանգամից 26 տոկոսով սկսած տարեսկզբից, եւ հասել ՀՆԱ 250 տոկոսին։ Հիշեցնենք, որ Զամբիան վեցերորդ պետությունն էր, զարգացող երկրներից, որ այս տարի հայտարարեց դեֆոլտի մասին։ Համավարակի տեմպերի աճով պայմանավորված դեֆոլտների թիվը աճելու է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները