Չինաստանը ավելացնում է Հնդկաստանի սահմանին իր ռազմական ներկայությունը

13:46   20 Նոյեմբեր 2020    154

Չինաստանը գաղտնի կերպով իրականացրել է հավելյալ զորախմբերի տեղափոխում Հնդկաստանի հետ սահմանագոտի, Սիկկիմի նահանգ, ինչպես նաեւ փաստացի վերահսկողության գծի /LAC/ արեւելյան եւ կենտրոնական հատվածներ։

Նշենք, որ այս գիծը հանդիսանում է փաստացի սահման երկու երկրների միջեւ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Hindustan Times-ը, իր ռազմական աղբյուրներին հղում տալով։

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ չինական զինված ուժերի նոր բազաներ են ստեղծվել LAC անմիջական հարեւանությամբ, որտեղ կարելի կլինի նույնիսկ տեղակայել «ցամաք-օդ» տիպի հրթիռներ, իսկ Տիբեթի շրջանում՝ Կաշգարի, Հոթանի եւ Լհասայի օդանավակայաններում, տեղակայվել են ռազմաօդային հավելյալ ուժեր՝ անօդաչուների եւ ռազմատրանսպորտային օդանավների տեսքով։ Բացի այդ նոր թիկունքային ռազմատեխնիկական ապահովման բազաներ են կառուցվում։ Պարբերականը գրում է, որ այս քայլերով Չինաստանը ստիպում է, որպեսզի Հնդկաստանն էլ պահպանի բարձր մարտական պատրաստականությունը՝ Չինաստանի հետ սահմանին գտնվող իր զորախմբերում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները