Հայաստանում ոստիկանության կիրառած բիրտ ուժի հետեւանքով ակցիայի մասնակիցը վնասվածք ստացավ

20:48   20 Նոյեմբեր 2020    595

Հայաստանում Հանրապետության հրապարակում, որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ նոյեմբերի 20-ին, բողոքի ակցիա էր իրականացվում, ոստիկանական մեծաթիվ ուժեր սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել ցուցարարներին։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, կադրերում երեւում է, որ ոստիկանության կիրառած բիրտ ուժի հետեւանքով ակցիայի մասնակիցը վնասվածք է ստանում։

Ցուցարարը դիմադրում էր եւ չէր նստում մեքենան, ինչին ի պատասխան՝ դիմակավորված ոստիկանը սկսեց քաղաքացուն ծեծի ենթարկել։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները