Բինալի Յըլդըրըմը շնորհավորեց Իլհամ Ալիևին

21:06   20 Նոյեմբեր 2020    631

Թուրքիայի Հանրապետության նախկին վարչապետ, Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նամակում ասվում է.

«Պարոն գերագույն գլխավոր հրամանատար:

Մենք մեծ հպարտությամբ և հուզմունքով ենք դիտել գրավյալ տարածքները ազատագրելու համար ձեր գերազանցությամբ եղբայրական Ադրբեջանի սկսած պայքարը:

Նշեմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար ձեր վստահ, վճռական և համարձակ պայքարը նոր ոգևորություն և հույս է հաղորդել ոչ միայն Ադրբեջանին, այլև թուրք ժողովուրդներին:

Դուք ցուցադրեցիք ադրբեջանական բանակի հզորությունը և ծնկի բերեցիք բռնազավթող հայկական բանակը: Այսպիսով, դուք ամբողջ աշխարհին ցույց եք տվել «Ղարաբաղն Ադրբեջանն է» արտահայտության ճշմարտացիությունը:

Փառք ձեր հաղթանակին: Թող Աստված պահպանի Ադրբեջանը և մեր ադրբեջանցի եղբայրներն ու քույրերը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները