Ռուս խաղաղապահներն ավարտին են հասցրել տեղակայումը Ղարաբաղում. Շոյգու

21:13   20 Նոյեմբեր 2020    631

ՌԴ խաղաղպահների զորախումբն ավարտել է Ղարաբաղում տեղակայման աշխատանքները:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պարո՛ն գերագույն գլխավոր հրամանատար, Ձեր հրամանագրի համաձայն՝ ռուսական խաղաղապահական զորախումբն ավարտել է Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայման աշխատանքները և անցել է առաջադրված հանձնարարականների իրագործմանը»,- զեկուցել է Շոյգուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները