Վերջին մեկ ամսում աշխարհում կորոնավիրուսով ավելի շատ մարդ է վարակվել, քան կես տարում

21:58   20 Նոյեմբեր 2020    154

Վերջին մեկ ամսում աշխարհում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելի մեծ է, քան համավարակի առաջին վեց ամիսների ընթացքում:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Չորս շաբաթվա ընթացքում հաղորդումներ են ստացվել «Քովիդ-19»-ով վարակման ավելի մեծ թվով դեպքերի մասին, համավարակի առաջին վեց ամիսների ընթացքում: Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հիվանդանոցներն ու ինտենսիվ բուժման բաժանմունքները լցվում են հիվանդներով կամ արդեն լիքն են»,- ասել է ԱՀԿ ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոյեմբերի 20-ի դրությամբ՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 57 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 1,3 մլն-ը: Ամենից շատ վարակման դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում՝ ավելի քան 12 մլն, այնուհետև Հնդկաստանում՝ ավելի քան 9 մլն, իսկ երրորդ տեղում Բրազիլիան է՝ մոտ 6 մլն դեպքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները