Նյուրնբերգի գործընթացը միջազգային արդարատադության օրինակ է․ Սերգեյ Լավրով

22:10   20 Նոյեմբեր 2020    249

Նյուրնբերգյան գործընթացի ժառանգությունը լայն կիրառում է գտել ազգային դատական համակարգերում, դատավճիռը մեծ ազդեցություն է թողել խորհրդային քրեական օրենսդրության և գործընթացի վրա:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Նյուրնբերգի ժառանգությունը լայն կիրառում է գտել ազգային դատական համակարգերում: Դատավճիռը մեծ ազդեցություն է թողել խորհրդային քրեական օրենսդրության և գործընթացի վրա: Իսկ եթե ավելի ճիշտ, ազդեցությունը փոխադարձ է եղել»,- ասել է Լավրովը «Նյուրնբերգի դասերը» գիտապրակտիկ միջազգային տեսաժողովի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«1943-1949 թվականներին մեր երկրում նացիստների և նրանց հանցակիցների դեմ տեղի ունեցած բաց դատավարությունները դրա վառ ապացույցն են: Նյուրնբերգյան գործընթացը միջազգային քրեական արդարադատության օրինակ է, որն ապացուցել է, որ արդարության կարելի է հասնել, եթե գործին պրոֆեսիանալ կերպով մոտենանք»,- հավելել է դիվանագետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները