Լեոնարդո դա Վինչիի կտավներում հայտնաբերվել են անսպասելի «բնակիչներ»

23:29   20 Նոյեմբեր 2020    217

Լեոնարդո դա Վինչիի կտավներում ուսումնասիրելով միկրոբիոտան՝ Ավստրիայի և Իտալիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ դրանցում գերակշռում են ոչ թե սնկերը, ինչպես սպասում էին մասնագետները, այլ մանրէների համայնքները:

Ըստ նոր գիտական աշխատանքի հեղինակների՝ դա մասամբ կարող է բացատրվել վերականգնողների կողմից արված շերտերի հետ փոխազդեցությամբ: Դրանով կարող է նաև բացատրվել կտավների վրա մարդու ԴՆԹ-ի մեծ քանակությամբ առկայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կտավներում գերակշռող միկրոօրգանիզմները Pseudomonadales կարգի Gammaproteobacteria- ն են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեոնարդո-դա-Վինչի  


Վերնագիրի այլ պիտակները