Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8200-ը

08:02   21 Նոյեմբեր 2020    127

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցած 1 օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 74 պացիենտ:

Այս մասին հաղորդում է Известия-ն՝ հղում տալով կորոնավիրուսային իրավիճակի հսկողության և մոնիթորինգի հարցով օպերատիվ շտաբին:

Այսպիսով, ընդհանուր առմամբ Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 8233-ի: Մահացած բոլոր պացիենտների մոտ եղել է թոքաբորբ, ինչպես նաև կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի դրական պատասխան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին 1 օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 318 նոր դեպք երկրի 85 շրջաններում, ընդ որում, 24.4 տոկոսի մոտ այն դրսևորվում է առանց ախտանիշների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները