Ռուսաստանում ռոբոտ են ստեղծել կորոնավիրուսի ախտորոշման քսուք վերցնելու համար

08:15   21 Նոյեմբեր 2020    163

Ռուս գիտնականները մշակել եւ արտոնագրել են ռոբոտավիրաբուժական համալիր, որը կարող է թեստավորման համար պացիենտից քսուք վերցնել, այդ թվում կորոնավիրուսի ախտորոշման համար։

Այս մասին հայտնել է «Ռոսպատենտի» հանրային կապերի կենտրոնը։

«ՌԳԱ Նախագծա-տեխնոլոգիական ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Շեպտունովը, «Վիրաբուժական ասիստենտ տեխնոլոգիաներ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Ռահիմ Նահուշեւը եւ ՌԳԱ ակադեմիկոս Դմիտրի Պուշկարը մշակել եւ արտոնագրել են ռոբոտավիրաբուժական համալիր, որը թույլ է տալիս առանց շփվելու քսուք վերցնել պացիենտի կոկորդից»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բիոնյութ վերցնելու համար օգտագործվում է 2 մանիպուլյատոր․ դրանցից մեկը վերցնում է քսուքը, երկրորդը փաթեթավորում է փորձապակու վրա։ Համալիրը կառավարում է լաբորանտը հսկիչի միջոցով՝ խցիկից ստացած եւ մոնիտորին փոխանցված տեղեկության հիման վրա։

Ընդ որում՝ ինչպես պարզաբանել են «Ռոսպատենտում», լաբորանտը եւ քսուքը վերցնող մանիպուլյատորը «մաքուր գետում» են՝ պացիենտից բաժանված միջնապատով։ Միայն բիոնյութը փաթեթավորող մանիպուլյատորն է տեղակայված «կեղտոտ» գոտում։ Նման լուծումը լաբորանտին ամբողջությամբ պաշտպանում է հնարավոր վարակումից եւ փորձանմուշի վերցնելու որակը մեծացնում մանիպուլյատորի աշխատանքի մեծ ճշգրտության, թրեմորի բացակայության, քսուքը վերցնելու հատվածի հստակ վիզուալ վերահսկման հաշվին։

«Ռոսպատենտի» ղեկավար Գրիգորի Իվլիեւի խոսքով՝ 2020 թվականի սկզբից ծառայությունը ավելի քան 80 պատենտ է տվել գյուտերի եւ վիրուսների ու ուղեկցող հիվանդությունների դեմ պայքարի տեխնոլոգիաների ոլորտում օգտակար մոդելների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները