Գիտնականները գտել են կանանց կնճիռների դեմ բնական միջոց

08:40   21 Նոյեմբեր 2020    154

Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մանգոյի օգտագործումը կարող է նվազեցնել կնճիռների խորությունը կանանց մոտ։ Հետազոտությունը հրապարակվել է Nutrients ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են գունատ մաշկ ունեցող մոտ 60 տարեկան 28 կին: Նրանցից ոմանք չորս ամիս շարունակ շաբաթական չորս անգամ կերել են 85 գ աթաուլֆո մանգո, մյուսները՝ 250 գ միևնույն ժամանակահատվածում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին խմբում, 8 շաբաթ անց, խորը կնճիռները նվազել են 23% -ով, 16 շաբաթ անց`20% -ով: Սակայն երկրորդ խմբի մոտ կնճիռներն ավելի են խորացել:

Հետազոտողները բացատրում են, որ մանգոն, ինչպես նարնջագույն մյուս մրգերն ու բանջարեղենը, հարուստ են բետա-կարոտինով և հակաօքսիդիչներով: Ըստ ամենայնի, ֆիտոն սննդանյութերը նպաստում էին կոլագենի սինթեզին և բարելավում մաշկի վիճակը: Դեռևս անհասկանալի է, թե ինչու մանգոյի ավելի շատ օգտագործումը ավելի խոր կնճիռներ առաջացրեց, հնարավոր է`շաքարի մեծ պարունակության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները