Մեքսիկայի նախագահը համարում է, որ Իսպանիան պետք է ներողություն խնդրի Ամերիկան գրավելու համար

09:09   21 Նոյեմբեր 2020    166

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կրկին առաջարկել է Իսպանիային ներողություն խնդրել 500 տարի առաջ Ամերիկան գրավելու համար:

«Ես պարզապես ցանկանում եմ ասել, որ մենք ոչինչ չենք կորցնի, եթե ներողություն խնդրենք օտարերկրյա ներխուժման ընթացքում Մեքսիկայի էթնիկ բնակչության նկատմամբ անարդար վերաբերմունքի համար,-ասել է երկրի ղեկավարը:-Սակայն յուրաքանչյուրը կարող է ազատ որոշել իր արտաքին քաղաքականությունը, մենք հարգում ենք չմիջամտելու սկզբունքը, ժողովուրդների ինքորոշման սկզբունըք»: Ավելի վաղ Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալեսը Մեխիկո կատարած այցի ժամանակ ներողություն չի խնդրել իսպանացիաների կողմից Ամերիկան գրավելու համար՝ հորդորելով նայել դեպի ապագան եւ մտածել, թե երկրներն ինչ կցանկանային անել 50 կամ 100 տարի անց:

Մեքսիկայի նախագահը, որը զբաղեցրել է իր պաշտոնը 2018 թվականի դեկտեմբերին, բազմիցս կոչ է արել Իսպանացիներին ներողություն խնդրել էթնիկ բնակչությունից կոնկիստայի (իսպանացիների կողմից Ամերիկան նվաճելու գործընթաց) ժամանակ նրանց նկատմամբ բռնության համար, սակայն այդ պահանջները դեռեւս չեն բավարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները