Ջեյհուն Բայրամովը հեռախոսով զրուցել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ

08:00   21 Նոյեմբեր 2020    325

Նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի միջեւ:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման, համաձայնագրից բխող մի շարք հարցերի, ինչպես նաև հումանիտար հարցերի կարգավորման շուրջ: Նախարարները կարևորել են Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պատմական և հոգևոր հուշարձանների վիճակի ուսումնասիրությունն ու պահպանումը և նշել, այդ ուղղությամբ համագործակցության իրականացումը:

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջեյհուն-Բայրամով  


Վերնագիրի այլ պիտակները