Ամենահուսալի ավտոմեքենաների բրենդների վարկանիշային աղյուսակում փոխվել է առաջատարը

09:24   21 Նոյեմբեր 2020    181

«Consumer Reports» ամերիկյան ոչ առեւտրային կազմակերպությունը հրապարակել է ամենահուսալի ավտոմեքենաների բրենդների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է «Motor»-ը:

Վարկանիշային աղյուսակը կազմվել է 2000-2020 թվականների արտադրության ավտոմեքենաներ ունեցող 330 հազար ամերիկացիների շրջանում հարցման արդյունքների հիման վրա: Նրանց հարցրել են, թե ինչ խնդիրների են բախվել վերջին մեկ տարում: Յուրաքանչյուր բրենդ «հուսալիության գնահատական» է ստացել 100 բալանոց համակարգով:

Անցած տարվա համեմատ «Mazda»-ն բարձրացել է առաջին հորիզոնական՝ հավաքելով 83 բալ: Փորձագետների խոսքով՝ այդ ապրանքանիշի ավտոմեքենաների բարձր հուսալիությունը բացատրվում է մոդելային շարքի թարմացման հանդեպ պահպանողական մոտեցմամբ. «Mazda»-ի ինժեներները խուսափում են ռիսկային տեխնոլոգիական լուծումներից, որոնք կարող են խնդիրների հանգեցնել:

«Toyota»-ն եւ «Lexus»-ը զբաղեցրել են 2-րդ եւ 3-րդ տեղերը 74 եւ 71 բալ արդյունքներով, համապատասխանաբար: «Toyota»-ն կորցրել է բալերը RAV4-ի պատճառով, իսկ Lexus-ը հետ է գնացել LS-ի պատճառով, որի հուսալիությունը գնահատել են միջինից ցածր: Հնգյակում է անսպասելիորեն հայտնվել Buick-ը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը: Դրան հաջորդում է Honda-ն (+7 հորիզոնական):

Hayatsk.info

Հեշթեգներ: Toyota  


Վերնագիրի այլ պիտակները