Բոլոր նպաստներն ու կենսաթոշակները վճարվել են նոյեմբեր ամսա համար

11:49   21 Նոյեմբեր 2020    181

ԱՀ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանն առընթեր սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամը (ՍՊՊՀ) վճարել է նոյեմբեր ամսվա բոլոր նպաստները, կենսաթոշակները և փոխհատուցումները:

ՍՊՊՀ - ից Hayatsk.info-ին ասել են, որ նպաստները, կենսաթոշակները և փոխհատուցումները փոխանցվել են համապատասխան կատեգորիայի մարդկանց հաշիվներին:

Քաղաքացիները կարող են իրենց հաշիվներին փոխանցված միջոցները վերցնել Կապիտալ բանկի բանկոմատներից `իրենց տրամադրված բանկային քարտերի միջոցով:

Առաջիկա օրերին նոյեմբերի համար վճարվելու է նպատակային պետական սոցիալական օգնության միջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները