Հուլուսի Աքար. «Գրավված տարածքները ազատագրելը սուրբ պարտականություն է»

12:32   21 Նոյեմբեր 2020    505

Ադրբեջանի զինված ուժերը մեծ հաջողությունների են հասել գրեթե 30 տարի Հայաստանի կողմից գրավված տարածքները հետ նվաճելու հարցում:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է Hayatsk.info-ն։

Նա ասել է. «Մենք բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր ադրբեջանցի եղբայրների բոլոր իրավունքներն ու շահերը, և մենք կշարունակենք դա անել»:

Աքարը հիշեցրեց, որ Ադրբեջան զորք ուղարկելու մասին փաստաթուղթ է ընդունվել.

«Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: Փաստաթղթի համաձայն, թուրքական զինուժը կկատարի իր պարտականությունները Ադրբեջանում: Այդ կապակցությամբ մեր ցամաքային ուժերն ավարտել են իրենց աշխատանքը: Մեր օդուժը պատրաստ է նրանց տեղափոխել»:

Արձագանքելով որոշ արեւմտյան քաղաքական գործիչների հայտարարություններին, թե «ադրբեջանական բանակը այրեց ու ոչնչացրեց Ղարաբաղը», նախարար Աքարը ասաց.

«Այս իրականությունից հեռու հայտարարությունները լրիվ սխալ են. Ադրբեջանի բանակը միջազգային իրավունքի նորմերին հակասող ոչինչ չի արել: Նրա աշխատանքի էությունն այն է, որ նրանց տարածքները 30 տարի օկուպացված են եղել: Սա բոլորը պետք է իմանան: Մարդու սուրբ պարտականությունն է պաշտպանել իր հայրենիքը և փրկել գրավյալ տարածքները: Ադրբեջանական բանակը դա անում է: Հայկական բանակը ռմբակոծեց ադրբեջանցի խաղաղ բնակիչները, բնակավայրերն ու քաղաքները ամբողջ աշխարհի առջև: Աշխարհը դա տեսել է, բայց ոմանք դեռ կույր են, դեռ խուլ: Նրանց համար իսկապես անհնար է խոսել ժամանակակիցության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, չեզոքության մասին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հուլուսի-Աքար  


Վերնագիրի այլ պիտակները