ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ԱՄՆ նոր պետքարտուղարի գլխավոր թեկնածուի անունը

14:26   21 Նոյեմբեր 2020    253

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների հավանական հաղթող Ջո Բայդենը կողմնորոշվել է`ում է ցանկանում նշանակել երկրի պետքարտուղարի պաշտոնում:

The Hill պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրին, գրում է, որ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել Թոնի Բլինկենը։

«Օբամայի վարչակազմի նախկին պաշտոնյան The Hill-ին հաստատել է, որ վետերան դիվանագետ և Բայդենի վաղեմի դաշնակից Թոնի Բլինկենը համարվում է այդ պաշտոնի հիմնական հավակնորդը», -գրում է թերթը:

Ի թիվս այլ հավանական թեկնածուների լրատվամիջոցերը նշում են սենատոր Քրիս Կունսին և Քրիս Մըրֆիին, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսին և ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական և ՄԱԿ-ի դեսպան Սյուզան Ռայսին։

Նշենք, որ Թոնի Բլինկենը 2015-2017 թվականներին զբաղեցրել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնը և 2013-2015 թվականներին՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները