Բոլթոնը հայտարարել է, որ Թրամփը ընտրակեղծիքների վերաբերյալ ապացույցներ չունի

13:44   21 Նոյեմբեր 2020    118

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում կեղծիքների վերաբերյալ փաստեր չունի, որոնք թույլ կտան վերանայել դրանց արդյունքները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նրա ազգային անվտանգության նախկին օգնական Ջոն Բոլթոնը՝ RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այսօր արդեն պարզ է, որ հաղթող է ճանաչվում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը: Նա նաև նշել է, որ Թրամփը դժվար թե ապացույցներ ունենա բավարար նահանգներում արդյունքները փոխելու և ընտրիչների մեծամասնության ձայները ստանալու համար:

Բոլթոնը նաև կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգներում դժվար թե խոշոր հեղաշրջումներ լինեն:

«Իհարկե, քաղաքական դաշտի տարբեր մասերում խենթ մարդիկ կան: Չեմ կարող ասել, թե բռնության առանձին դեպքեր չեն լինի: Բայց չեմ կարծում, թե էական դիմադրություն կլինի», – ասել է ԱՄՆ նախագահի նախկին օգնականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները