Լավրովը Փաշինյանի հետ քննարկել է Ղարաբաղը

14:00   21 Նոյեմբեր 2020    460

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այցով գտնվում է Երեւանում, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Լավրովը հիշեցրել է, որ երկար բանակցություններից հետո երեք ղեկավարները Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները, նոյեմբերի 10-ին հայտարարություն են տարածել վերջ տալով Ղարաբաղում արյունահեղությանը և իրավիճակը կայունացնելու հնարավորություն ստեղծելու համար:

Մեր խաղաղապահները ակտիվորեն մասնակցում են այս համաձայնագրի իրագործմանը: Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության միջգերատեսչական կենտրոնը նոր կառույց է և կաշխատի մարդասիրական ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվել են նաև տնտեսական և էներգետիկ հարցեր:

«Այսօր մենք շահագրգռված ենք դիտարկել մեր հարաբերությունների ողջ սպեկտրը», - ասաց արտգործնախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԼավրովՓաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները