Իրանի արտգործնախարարը կայցելի Հայաստան

14:38   21 Նոյեմբեր 2020    379

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Խատիբզադեն, հաղորդում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով ՝ քննարկվում է Զարիֆի այցը Հայաստան, եւ առաջիկայում նախատեսվում է նրա հանդիպումը Հայաստանի նորանշանակ իր գործընկերոջ ՝ Արա Այվազյանի հետ:

Այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային խնդիրներ և համագործակցության ընդլայնման հարցեր:

Հաջորդ շաբաթ Զարիֆը կայցելի Ադրբեջան, ապա ՝ Ռուսաստան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները