Երեւանում է նաեւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարը

13:13   21 Նոյեմբեր 2020    388

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւն այցով գտնվում է Երեւանում:

Զինիչեւը կքննարկի մարդասիրական հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա այսօր կհանդիպի իր հայ գործընկեր Անդրանիկ Փիլոյանի հետ:
Նշենք, որ պատվիրակության կազմում են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և այլք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստանի  


Վերնագիրի այլ պիտակները