Պետք է սովորենք միմյանց հետ բանակցել, այդպես է կառուցվում ժողովրդավար պետությունը․ Գախարիա

14:59   21 Նոյեմբեր 2020    221

«Որքան էլ տարբեր լինենք, պետք է սովորենք միմյանց հետ բանակցել, պատասխանատվություն ստանձնել և միասին աշխատել:

Սա, ինչպես մեր՝ յուրաքանչյուր քաղաքացու և ընտրողի պատվերն է, նաև այդպես է կառուցվում ժողովրդավար և եվրոպական պետությունը»,- այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երկրորդ փուլում քվեարկել եմ այն բանի օգտին, որ ընտրական գործընթացը հնարավորինս արագ ավարտվի, և բոլոր քաղաքական գործիչները, որոնց վրացի ընտրողն առաջին և երկրորդ փուլերում վստահություն է հայտնել, զգան այդ պատասխանատվությունը»,- հայտարարել է Գախարիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գախարիա  


Վերնագիրի այլ պիտակները