Հանրապետական կուսակցությունից Միչիգանի օրենսդիրները չեն վիճարկի Բայդենի հաղթանակը

15:12   21 Նոյեմբեր 2020    181

Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը նվազել են այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցությունից Միչիգանի օրենսդիրները հայտարարել են, որ մտադիր չեն վիճարկել ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանրապետական կուսակցությունից երկու օրենսդիրներ խոստացել են հետեւել «նորմալ գործընթացին»:

Ավելի վաղ Թրամփին եւս մեկ հարված է հասցրել Ջորջիա նահանգը, որը հաստատել է Բայդենի հաղթանակը:

Ջո Բայդենը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը հունվարի 20-ին: Նա կդառնա ԱՄՆ 46-րդ նախագահը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ընդունում իր պարտությունը: «Ի դեպ, ես հաղթել եմ»,-ասել է նա՝ դեղորայքի գների մասին հայտարարություն անելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները