Վատիկանը հետաքննություն է սկսել Հռոմի Պապի «լայք»-ի վերաբերյալ

15:57   21 Նոյեմբեր 2020    172

Հետաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզել բրազիլական ծագմամբ մոդելի անկեղծ լուսանկարում «լայքի» հայտնվելու հանգամանքները:

Վատիկանը ներքին հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պաշտոնական պրոֆիլը հավանել է բրազիլացի մոդել Նատալյա Գարիբոտոյի անկեղծ լուսանկարը: Այս մասին հայտնում է Կաթոլիկ նորությունների գործակալությունը:
Սուրբ Աթոռը պարզաբանում ստանալու համար արդեն դիմել է Instagram- ի ղեկավարությանը: Վատիկանը բացառում է, որ հովվապետն ինքը կարող էր նման բան անել, – ասում է պապին մոտ կանգնած աղբյուրը:

Հոկտեմբեր ամսվա սկզբին մոդել Գարիբոտոն իր Instagram-ում տեղադրել էր նկար, որում նա դպրոցական համազգեստին նմանվող հագուստով էր: Նա գրել էր, որ կարող է մի քանի բան սովորեցնել։

Նոյեմբերի 13-ին Կաթոլիկ նորությունների գործակալությունն (CNA) ուշադրություն հրավիրեց Ֆրանցիսկոսի «լայքի» վրա, իսկ հաջորդ օրը այն անհետացավ: COYCo ընկերությունը, որի համար աշխատում է Գարիբոտոն, ասել է, որ նա «պաշտոնական օրհնություն է ստացել Հռոմի պապից»: Մոդելն ինքն էլ կատակել է, որ դրախտ է գնալու:

Ֆրանցիսկոսի Instagram-ի էջն ունի 7,4 միլիոն, իսկ Twitter- ում՝ 18,8 միլիոն հետևորդ: Նրա պրոֆիլները պահպանում են սոցիալական մեդիայի մասնագետները, և հովվապետն ինքն է միայն երբեմն թեմաներ առաջարկում գրառումների համար և հաստատում մյուսներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀռոմիՊապ  


Վերնագիրի այլ պիտակները