Կանադայի խոշորագույն քաղաքը կորոնավիրուսի կապակցությամբ սահմանել է առնվազն 28-օրյա կարանտին

16:14   21 Նոյեմբեր 2020    235

Կանադայի խոշորագույն քաղաքը՝ Տորոնտոն, կորոնավիրուսի կապակցությամբ սահմանել է առնվազն 28-օրյա կարանտին, հաղորդում է «CNN»-ը՝ հղում անելով Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետի գրասենյակին:

Օնտարիոյի վարչապետ Դուգ Ֆորդի խոսքով՝ COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կտրուկ աճում է որոշ շրջաններում: Նրա խոսքով՝ կարանտինը կպաշտպանի հիվանդանոցները, երկարատեւ խնամք մատուցող հաստատություններն եւ նահանգում յուրաքանչյուր մարդուն:

«Մենք չենք կարող թույլ տալ կարանտին ամբողջ նահանգում, ուստի մենք ձեռնարկում ենք կանխարգելիչ քայլեր այսօր՝ սահմանելով կարանտինի սահմանափակումներ Տորոնտոյում եւ Պիլեում: Մեզ անհրաժեշտ է ձեռնարկել որոշիչ քայլեր մահացու վիրուսի տարածումը կանխարգելելու համար»,-ասել է Ֆորդը:

Կարանտինի սահմանափակումները կանդրադառնան, մասնավորապես.

ներքին հանրային հավաքներին կամ միջոցառումներին, բացառությամբ դեպքերի, երբ դրանք անցկացվում են միեւնույն տնային տնտեսության անդամների մասնակցությամբ, իսկ բաց տարածքում հավաքները կսահմանափակվեն մինչեւ 10 մարդու միջեւ;

հարսանիքներին, հուղարկավորության արարողություններին, որտեղ ֆիզիկական հեռավորությունը կարող է ապահովվել փակ կամ բաց տարածքում: Այդ միջոցառումներին նույնպես կարող է մասնակցել առավելագույնը 10 մարդ;

մանրածախ առեւտրին. կթույլատրվի միայն ընդունումը կամ առաքումը: Որոշ ձեռնարկություններ, ինչպիսիք են մթերային խանութները եւ դեղատները, կկարողանան ընդունել հաճախորդներ տարածքում միայն 50 տոկոսի չափով;

դպրոցներն ու մանկապարտեզները փակ կմնան, իսկ ավագ դասարանների աշակերտները կսովորեն հեռավար, բացառությամբ ուսուցման, որ կարող է անցկացվել միայն անհատական եղանակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները