Քաբուլում Իրանի դեսպանատան տարածքում հրթիռ է ընկել

16:59   21 Նոյեմբեր 2020    244

Քաբուլում Իրանի դեսպանատնից հայտել են, որ Իսլամական Հանրապետության դիվանագիտական առաքելության տարածքում շաբաթ առավոտյան հրթիռ է ընկել:

Ինչպես նշում է Hayatsk.info-ն, միջադեպի հետևանքով զոհեր, վիրավորներ չկան:

Դեսպանատնից մանրամասնել են, որ որոշ բեկորներ հարվածել են դեսպանատան գլխավոր գրասենյակին և որոշ հատվածներում կոտրվել են պատուհանների ապակիները, այլ վնասներ են հասցվել:

Հայտնի է, որ շաբաթ առավոտյան Քաբուլի կենտրոնական հատվածում մի քանի պայթյուն է հնչել, բազմաթիվ դեսպանատներ և միջազգային ընկերություններ ներառող «Կանաչ գոտու» մերձակայքում մի քանի հրթիռ է ընկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները