Փորձագետ. ԱՄՆ նախագահի երդմնակալության օրը կարող է կորոնավիրուսից մահվան եւս 100 000 դեպք գրանցվել

17:08   21 Նոյեմբեր 2020    190

ԱՄՆ նախագահի երդմնակալության օրը կարող է կորոնավիրուսից մահվան եւս 100 000 դեպք գրանցվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, «CNBC»-ի հաղորդմամբ, հայտարարել է Բրաունի համալսարանի հանրային առողջապահության դպրոցի դեկան, բժիշկ Աշիշ Ջհան:

«Երբ գարուն գա, մեզ մոտ կարող է գրանցվել 450 000 կամ էլ նույնիսկ 500 000 մահվան դեպք: Դա մեզնից է կախված: Եթե մենք խելամիտ գործողություններ ձեռնարկենք, ապա կխուսափենք դրանից: Իսկ եթե չձեռնարկենք, ապա այդ թիվը կվերածվի աստղաբաշխական թվի»,-ասել է նա:

Հինգշաբթի ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 187 000 եւ մահվան 2015 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համարվում մայիսից ի վեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները