ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների և մահացածների նոր առավելագույն ցուցանիշներ են գրանցվել

17:16   21 Նոյեմբեր 2020    190

Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 24 822 նոր դեպք: Սա ավելի քան 2 անգամ ավելին է, քան գարնանային առավելագույնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 467 մարդ. սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր: Ըստ օպերատիվ շտաբի վիճակագրության, մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 35 հազարը:

Միևնույն ժամանակ, արդեն չորրորդ օրն է, ինչ ապաքինվածների թիվը գերազանցում է նոր հայտնաբերված դեպքերի թվին, այսինքն՝ հիվանդության ակտիվ դեպքերի թիվը նվազում է:

Այժմ դրանք շուրջ 400 հազար են:

Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել Ռուսաստանի ավելի քան 2 միլիոն բնակչի մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները