Բողոքի ցույց Իվանիշվիլիի նստավայրի մոտ

18:12   21 Նոյեմբեր 2020    217

Չնայած Վրաստանի ընդդիմությունը խոստացել էր փողոցային ցույցեր չանել, ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, բերելով իրենց հետ Կիմ Չենի նկարները, հավաքվել էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նստավայրի մոտ`պահանջելով նոր ընտրություններ:

Ցուցարարները գործի էին դրել ծխագլաններ և մեկ ժամ թմբկահարել նախագահի նստավայրի մոտ, ապա մուտքի պատին գրել՝ «Ձայների գող» և «Կեղծարար»:

«Սա բռնատիրության միտում է, երբ ընդդիմությունը չի մրցում քեզ հետ, քանի որ դու ստեղծում ես անհավասար պայմաններ: Բիձինա Իվանիշվիլին նման է Հյուսիսային Կորեայի առաջնորդին: Եվ հենց դա է պատճառը, որ մենք այսօր հավաքվել ենք այստեղ», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ընդդիմությունը համարում է, որ հոկտեմբերի 31-ի քվեարկության արդյունքները կեղծված են իշխող կուսակցության օգտին: Ի նշան բողոքի՝ նրանք բոյկոտել են երկրորդ փուլը և հրաժարական տվել պատգամավորական մանդատներից:

Իշխող կուսակցությունը ընդդիմության գործողությունները կործանարար է համարում ՝ մեղադրելով նրան իրավիճակն ապակայունացնելու և արհեստականորեն սրելու փորձերի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իվանիշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները