Պոմպեոն Քաթարում հանդիպելու է «Թալիբան» շարժման և Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ

18:27   21 Նոյեմբեր 2020    154

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Քաթար կատարած պաշտոնական այցի շրջանակներում շաբաթ օրը հանդիպում կանցկացնի «Թալիբան» շարժման պատվիրակության ու աֆղանական իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք բանակցություններ են անցկացնում Դոհայում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի աշխատանքային ժամանակացույցում:

Նշվում է, որ ամերիկյան արտաքին գործերի գործակալության ղեկավարը նախ կհանդիպի Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ, որից հետո երկրի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ:

Այնուհետ Պոմպեոյի մոտ պլանավորված են առանձնազրույցներ աֆղանական կառավարության առանձին անդամների հետ, ինչպես նաև հանդիպում թալիբների հետ:

Փետրվարի 29-ին Դոհայում Վաշինգտոնի և Թալիբանի ներկայացուցիչները խաղաղության համաձայնագիր ստորագրեցին: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցները և կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում բոլոր զորքերը դուրս բերել Աֆղանստանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները