Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է Քաբուլում իր դեսպանատան վրա հարձակման մեջ

19:19   21 Նոյեմբեր 2020    280

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սայեդ Խատիբզադեն հայտարարել է, որ Քաբուլում Իրանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչության համար ԱՄՆ-ն է պատասխանատու, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ այս հարձակումը պրոքսի-պատերազմի եւ «Աֆղանստանում ԱՄՆ-ի ահաբեկիչ-դաշնակիցների» գործողությունների օրինակ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր Քաբուլի տարբեր մասերում, այդ թվում նաեւ այդ քաղաքի դիվանագիտական թաղամասում հրթիռային ահաբեկչության ժամանակ, մինչ այժմ կատարված ուսումնասիրությունների համաձայն, առնվազն մեկ հրթիռ ընկել է Քաբուլում Իրանի դեսպանատան ոստիկանական բաժանմունքի տարածքը՝ աննշան վնաս հասցնելով որոշ օբյեկտների եւ սարքավորումների»,- ասել է նա՝ հավելելով, որ, բարեբախտաբար, դիվանագիտական կորպուսի աշխատակիցների շրջանում զոհեր չկան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Քաբուլի վրա հրթիռային հարձակման մասին, որի հետեւանքով զոհվել է առնվազն ութ մարդ: Հարձակումը զգալի վնաս է հասցրել նաեւ քաղաքի «կանաչ գոտուն», որում գտնվում են տարբեր երկրների դեսպանատները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները