Կորոնավիրուսով վարակված պացիենտներն առավելագույնս վարակիչ են առաջին 9 օրը. հետազոտություն

20:05   21 Նոյեմբեր 2020    181

Կորոնավիրուսով վարակված պացիենտներն առավելագույնս վարակիչ են առաջին 9 օրը:

Այս մասին ասվում է The Lancet Microbe-ում հրապարակված հետազոտության մեջ, որն անցկացրել են Մեծ Բրիտանիայից գիտնականները:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ վերլուծվել է SARS-Cov-2-ով, SARS-ով եւ MERS-ով վարակված պացիենտների մոտ վիրուսային ծանրաբեռնվածության փոփոխությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես պարզվել է, վիրուսի արտադրման միջին տեւողությունը կազմել է 17 օր վերին շնչուղիներում հայտնաբերված ախտանիշների սկզբից, 14,6 օր՝ ստորին շնչուղներում, կղանքում՝ 17,2 օր: Մի դեպքում վիրուսն արտադրվել է 83 օրվա ընթացքում:

Սակայն որեւէ հետազոտություն կենդանի վիրուսներ չի հայտնաբերել հյուսվածքներում կամ արտադրություն ախտանիշների հայտնվելուց հետո 9 օր անց: Այդպիսով, վիրուսային ծանրաբեռնվածությունը արտահայտվում է հիվանդության առաջին շաբաթվա ընթացքում՝ կարծում են գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ կոնտակտավոր մարդկանց 10 օր մեկուսացման հարցով խորհուրդներն արդարացված են:

Հարկ է նշել, որ հետազոտությանը մասնակցել են պացիենտները, որոնց մոտ կորոնավիրուսի միջին ծանրության եւ ծանր ընթացք է եղել: Հնարավոր է, որ թեթեւ եւ առանց ախտանիշների ընթացքի դեպքում կենդանի վիրուսի արտադրման շրջանն ավելի կարճ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները