ԶԼՄ. Բրազիլիայում բռնության ալիք է բարձրացել «Քարֆուր» սուպերմարկետում աֆրիկացու սպանությունից հետո

20:26   21 Նոյեմբեր 2020    199

Ավելի քան 1000 մարդ հարձակվել է Բրազիլիայի Պորտո Ալեգրի քաղաքում «Քարֆուր» սուպերմարկետի վրա՝ այն բանից հետո, երբ սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները ծեծելով սպանել են աֆրիկյան ծագում ունեցող տղամարդուն, հայտնում է Reuters-ը:

Սպանությունը, որը բողոքի ալիք է բարձրացրել Բրազիլիայում, տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ խանութի աշխատակիցը զանգահարել է անվտանգության ծառայություն այն բանից հետո, երբ տղամարդը սպառնացել է հարձակվել նրա վրա, հաղորդում է GloboNews-ը՝ հղում կատարելով Ռիո Գրանդի Դու Սուլի ռազմական ոստիկանությանը:

Համացանցում հայտնվել են տղամարդու մահացու ծեծի կադրերը: Նրան ճանաչել է հայրը՝ զոհը 40-ամյա Ալբերտո Սիլվեյրա Ֆրեյտասն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատաբժշկական փորձագետների նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ մահը կարող էր վրա հասնել շնչահեղձության հետեւանքով:

Ավելի ուշ «Քարֆուր» ընկերությունն ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որը դատապարտել է միջադեպը եւ խոստացել պատժել մեղավորներին օրենքի շրջանակներում:

Ընկերությունը նաեւ հայտնել է, որ կդադարեցնի սուպերմարկետի անվտանգությունն ապահովող ընկերության հետ պայմանագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները