Պուտին. Ռուսաստանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութերը տրամադրել կարիքավոր երկրներին

20:52   21 Նոյեմբեր 2020    226

Արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութերը պետք է հանրային հասանելիություն ունենան, բոլորի համար մատչելի լինեն:

Ռուսաստանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ իր դեղամիջոցները տրամադրել կարիքավոր երկրներին, շաբաթ օրը G20-ի գագաթաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, «Ռուսաստանը սատարում է ընթացիկ գագաթաժողովի կարեւոր որոշման նախագիծը, որն ուղղված է նրան, որ արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութերը բոլորին հասանելի դառնան», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անկասկած, իմունիզացիայի դեմ դեղերը պետք է համընդհանուր, հանրային հասանելիություն ունենան»,- ընդգծել է Պուտինը: «Մեր երկիրը՝ Ռուսաստանը, իհարկե, պատրաստ է կարիքավոր երկրներին տրամադրել մեր գիտնականների կողմից մշակված պատվաստանյութերը»:

Պատվաստանյութերի շուկայում մրցակցությունն անխուսափելի է, բայց դրանց պորտֆելը ձեւավորելն անհրաժեշտ է՝ ելնելով մարդասիրական նպատակներից, նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները