«Տարածաշրջանում նոր, շատ խոստումնալից պայմաններ են առաջացել». Նախագահ

21:15   21 Նոյեմբեր 2020    487

«Պատվիրակության կազմն արտացոլում է այսօրվա քննարկումների օրակարգը: Ընդհանրապես, մեր հարաբերությունների օրակարգը բավականաչափ լայն է, ընդգրկում բոլոր ոլորտները: Բայց այսօր, իհարկե, մենք նախ կխոսենք Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության միջոցառումների ամրապնդման մասին»:

Այս մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի ղեկավարը հայտնել է, որ տարածաշրջանում նոր, շատ խոստումնալից պայմաններ են առաջացել. «Վստահ եմ, որ դրական միտումները ավելի կբարձրանան: Ամեն դեպքում, Ադրբեջանը պատրաստ է դրան, եւ այսօր մենք մանրամասն կքննարկենք, թե ինչ ենք մտածում տարածաշրջանի զարգացման մասին: Իհարկե, եռակողմ հայտարարությունը կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ես կցանկանայի ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անձնական դերը: Նա ակտիվ, արդյունավետ մասնակցեց պայմանագրի տեքստի պատրաստմանը, և այս համաձայնագրի հաջող իրականացման փաստը մեծապես կախված է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից տեքստի ստորագրման փաստից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ  


Վերնագիրի այլ պիտակները