«Հուսով եմ, որ ես այլևս չեմ լսի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը». Նախագահ

21:29   21 Նոյեմբեր 2020    802

«Մենք ուրախ ենք նաև, որ Մինսկի խմբի մյուս անդամները, ովքեր անմիջական մասնակցություն չունեին հայտարարության կետերի պատրաստման մեջ, թեև ուշացումով արտահայտեցին իրենց դրական վերաբերմունքը հայտարարության տեքստի նկատմամբ»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պետության ղեկավարը հայտնել է, որ Ադրբեջանը արդարացիորեն իրենցից ակնկալում էր ավելի օպերատիվ պատասխան. «Այնուամենայնիվ, կարծես որոշակի գործոններ կային, որոնք թույլ չէին տալիս նրանց պատրաստել իրենց դիրքերը: Բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Գիտեմ, որ Մոսկվայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հանդիպում: Կարծում եմ, որ նրանց դրական մոտեցումը այս հայտարարությանը նույնպես կարևոր դեր կխաղա անվտանգության միջոցառումների ամրապնդման և կայուն խաղաղության հաստատման գործում: Նշեմ նաև, որ ես լիովին կիսում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի դիրքը: Նա հայտարարել է, որ հույս ունի, որ այլեւս չի լսի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը: Հուսով եմ` ես էլ չեմ լսի: Հուսով եմ, որ երբ խոսելու ենք Լեռնային Ղարաբաղի մասին, մենք կլսենք միայն զարգացման, պատերազմի հետևանքների վերացման և այն երկրների հաշտեցման մասին, որոնք ժամանակին միմյանց թշնամական էին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ  


Վերնագիրի այլ պիտակները