ԱՄՆ-ում բնակվող համակենտրոնացման ճամբարի նախկին պահակին կարող են Գերմանիա արտաքսել

22:07   21 Նոյեմբեր 2020    199

Ամերիկյան արդարադատության մարմինների տվյալներով՝ Ֆրիդրիխ Կառլ Բերգերը խոստովանել է, որ պահպանելէ բանտարկյալներին Ներքին Սաքսոնիայի Մեփեն քաղաքի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբարում:

ԱՄՆ Թենեսի նահանգում բնակվող Գերմանիայի քաղաքացին, որը 1945թ. պահապան է եղել համակենտրոնացման ճամբարում, կարող է արտաքսվել Գերմանիա, հայտնում է DW-ն:

Ներգաղթի հարցերով վերաքննիչ դատարանը մերժել է 2020-ի փետրվարին դատարանի կողմից նշանակված արտաքսման դեմ նրա բողոքը, նոյեմբերի 19-ին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ մարդը «մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկի ակտիվ մասնակիցն է եղել»,- հայտարարել է ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ոստիկանության (ICE) ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պաշտպանություն չի տրամադրում «ռազմական հանցագործներին»:

Ամերիկյան արդարադատության մարմինների տվյալներով՝ Ֆրիդրիխ Կառլ Բերգերը խոստովանել է, որ պահպանելէ բանտարկյալներին Ներքին Սաքսոնիայի Մեփեն քաղաքի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբարում: ԱՄՆ արդարադատության նախարարությունը ոչ մի տեղեկություն չի հաղորդել նրա տարիքի վերաբերյալ: Լրատվամիջոցների հաղորդմամբ, անվտանգության նախկին աշխատակիցը մի քանի տասնամյակ ապրում է ԱՄՆ-ում: Անհասկանալի է, թե երբ են նրան արտաքսելու:

Որպես փետրվարին կայացված վճռի հիմնավորում՝ նշվում է, որ հրեաները, լեհերը, ռուսները, դանիացիները, հոլանդացիները, ֆրանսիացիները եւ քաղբանտարկյալները «սարսափելի» պայմաններում պահվել են Համբուրգի «Նոյենհամե» համակենտրոնացման ճամբարի արտաքին ճամբարում եւ ստիպված են եղել աշխատել «մինչեւ ուժասպառություն եւ մահ»:

1945-ի մարտին, արդեն արտաքին ճամբարի լուծարումից հետո, Բերգերը պահպանել է բանտարկյալներին, երբ նրանց քշում էին «Նոյենհամե»: Մոտ 70 բանտարկյալներ են մահացել «անմարդկային պայմաններում»,- նշվել է ամերիկյան դատարանում: 1938-1945 թվականներին Համբուրգի «Նոյենհամեն» Գերմանիայի հյուսիս-արեւմուտքում ամենամեծ համակենտրոնացման ճամբարն է եղել: Տեղական հուշահամալիրի տվյալների համաձայն՝ գլխավոր ճամբարում եւ դրա ավելի քան 85 000 մասնաճյուղերում ամբողջ Եվրոպայից ավելի քան 100 000 մարդ է պահվել: Ավելի քան 42 հազար բանտարկյալներ մահացել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները