Լիբանանում 70 բանտարկյալներ փախել են բանտից

22:26   21 Նոյեմբեր 2020    217

Շաբաթ օրը՝ Նոյեմբերի 21-ին, Լիբանանի մայրաքաղաք Բաաբդայի արվարձանում բանտարկյալները մասսայական փախուստ են իրականացրել:

Այս մասին հայտարարել է LBC հեռուստաալիքը: Նշվում է, որ գրեթե 70 մարդ կոտրել է իրենց խցերի դռները, կապել պահակներին և փախել քաղաք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անվտանգության ուժերը շրջափակել են Բաաբդայի տարածքը և հետապնդում են փախածներին: Մինչ այժմ նրանց հաջողվել է բռնել միայն ինը բանտարկյալների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները