Դոդոնը արձագանքել է Սանդուի`ռուս խաղաղապահներին դուրս բերելու ցանկությանը

23:04   21 Նոյեմբեր 2020    217

Մոլդովայի ներկայիս նախագահ Իգոր Դոդոնը լուրջ սխալ է համարում ընտրված պետության ղեկավարի՝ Մայա Սանդուի՝ Մերձդնեստրից ռուս խաղաղապահներին հետ կանչելու մտադրությունը:

Այս մասին Դոդոնն ասել է NTV Moldova հեռուստաալիքի եթերում: Ըստ նրա՝ նախագահի նման հայտարարություններն անընդունելի են չճանաչված Մերձդնեստրի հետ հակամարտության պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ հույս ունի, որ Քիշնևը Տիրասպոլի հետ վերամիավորելու աշխարհաքաղաքական հնարավորություն կընձեռվի: Նա հավելել է, որ պետք է հասնել Մերձդնեստրի հակամարտության խաղաղ լուծմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլդովա  


Վերնագիրի այլ պիտակները