«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է». Պուտին

18:53   22 Նոյեմբեր 2020    665

«Հայաստանը չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում է, որ միջազգային իրավունքի տեսակետից և Լեռնային Ղարաբաղը, և հարակից բոլոր շրջանները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասը»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը, հայտնում է Hayatsk.info-ն:

Նա նաև շեշտեց, որ ՀԱՊԿ անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն ստիպում միջամտել հակամարտությանը. «Ոչ ոք չի գրավել Հայաստանի տարածքը, և դա մեզ իրավունք չի տվել ուղղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին»:

Պուտինը հավելեց, որ Մոսկվան ամբողջովին կատարել է իր պարտավորությունները Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում:

«Վստահեցնում եմ, որ Հայաստանն իրեն լքված, մոռացված չի զգացել: Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի սա տեղի չունենա», - շեշտել է Ռուսաստանի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները