Գերմանիայում անհայտ անձը հրաձգություն Է կազմակերպել Մեքենհայմի փողոցներում

14:27   23 Նոյեմբեր 2020    197

Բոննից ոչ հեռու գտնվող Մեքենհայմ գերմանական քաղաքում անհայտ անձը հրաձգություն Է սկսել եւ վիրավորել ոստիկանի, փոխհրաձգության ընթացքում չարագործը մահացել Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդվում Է տեղի ոստիկանության մամուլի տեղեկագրում, որը զետեղված Է Presse Portal-ում:

Նոյեմբերի 22-ի երեկոյան ոստիկանությունը կանչ Է ստացել բնակիչներից, որոնք հայտնել են տղամարդու մասին, որը փողոցներում քաոսային հրաձգություն կազմակերպել:

Չարագործը հրաձգություն Է սկսել դեպքի վայր ժամանած իրավապահների ուղղությամբ եւ վիրավորել մի ոստիկանի: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Արդյունքում՝ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների անդամների հետ փոխհրաձգության հետեւանքով չարագործը մահացու վերքեր Է ստացել: Ներկայում առկա տեղեկատվության համաձայն, այլեւս ոչ ոք չի տուժել:

Հետաքննությամբ զբաղվել Է դատախազությունը եւ Բոննի քրեական ոստիկանությունը: Հանցագործի անձի եւ դրդապատճառների մասին չի հայտնվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները