Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդն ասել է ամերիկյան «CNBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես կցանկանայի, որպեսզի այդպիսի ապագա պայմանավորվածությունը կոչվեր ԳՀՀԾ++ եւ Իրանի միջուկային ծրագրին եւ թշնամական գործունեությանը մոտեցման մշակում նախատեսեր»,- ասել է նա: Նրա տեսակետից, Սաուդյան Արաբիան պետք է «գործընկեր դառնա քննարկումներում», եթե ԱՄՆ նոր նախագահը ցանկանում է վերսկսել երկխոսությունը Թեհրանի հետ: Ընդ որում, թագավորության արտաքին գործերի նախարարը կրկնել է Իրանին ուղղված մեղադրանքները` «տարածաշրջանում իր կամքը թելադրելու եւ հարեւան պետություններ հեղափոխություն արտահանելու վերաբերյալ»:
Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանը սկսել է ուրանի հարստացման եւ հետազոտական գործունեության վերաբերյալ ԳՀՀԾ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների փուլային կասեցումը, եւ հունվարի սկզբին հայտարարել էր այդ գործընթացի ավարտի մասին: «Սա ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ նրանք ցանկացած պահի կարող են առաջ շարժվել իրենց միջուկային ծրագրով»,- պարզաբանել է թագավորության արտգործնախարարը: Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու կուրսը «դեռ հաջող էր»:
Բայդենն իր նախընտրական ծրագրում հայտարարել էր ԱՄՆ-ի` Իրանի հետ «միջուկային գործարքին» վերադառնալու հավանականության մասին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սաուդյան-Արաբիա