Ռուս ականազերծման ծառայողները սկսել են ականազերծել ականներից ու արկերից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած տարածքները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, տարածաշրջան են ժամանել Պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի 100 մասնագետներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։
Նշվում է, որ ինքնաթիռներում եղել են նաեւ ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում նաև «Ուրան-6» ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ ու զրահամեքենաներ։ Ականազերծման ծառայողները կմաքրեն ճանապարհների և օբյեկտների ականները: