Հնարավոր է՝ ԱՄՆ-ն նավթի վերամշակման ոլորտում առաջատարությունը Չինասատանին զիջի

16:58   23 Նոյեմբեր 2020    226

Հնարավոր է՝ Միացյալ Նահանգները առաջիկա տարում նավթի վերամշակման շուկայում առաջատարությունը Չինաստանին զիջի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Bloomberg» գործակալությունը՝ վկայակոչելով Էներգետիկ միջազգային գործակալության կանխատեսումը:

Նշվում է, որ ԱՄՆ-ում փակվում են նավթի վերամշակման գործարանները, ինչպես՝ Լուիզիանայում Royal Dutch Shell Plc-ը։ Չինաստանն իր հերթին կառուցում է ոչ պակաս 4 նոր գործարաններ, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի օրական 1,2 մլն բարել։ Ներկայումս միայն Մեծ Բրիտանիայում է այսպիսի տեմպով նավթ վերամշակվում։

Հայտնի է, որ աշխարհում վառելանյութի պահանջարկը նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչը հանգեցրել է նավթի արդյունահանման եւ վերամշակման ռեկորդային՝ 1,7 մլն բարելով կրճատման։ Դրա ավելի քան 50 տոկոսը բաժին է ընկել ամերիկյան գործարաններին։

Ընդ որում՝ Չինաստանում նավթի պահանջարկն աճում է, մինչդեռ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում տնտեսական խոր ճգնաժամի պատճառով այն անկում է ապրում։ Նավթը նաեւ այնքան էլ արդիական չի դառնում էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու պատճառով։

Գերծակալության տեղեկություններով՝ Չինաստանում նավթի վերամշակման ընդլայնումը՝ Հնդկաստանում եւ Մերձավոր Արեւելքում գործարանների կառուցման համակցությամբ, անդրադառնում է համաշխարհային էներգետիկ համակարգի վրա։ Հիմա չինական գործարանները ուժ են հավաքում վառելանյութի միջազգային շուկաներում, եւ սա փորձաքար է դառնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ասիայի մյուս երկրների համար։

Wood Machenzie հետազոտական ընկերության փորձագետների կարծիքով՝ անմիջապես Ասիայում է արտադրվելու նավթի վերամշակման համար հզորությունների կեսից ավելին, ընդ որում՝ նրանք կողմնորոշվելու են դեպի պլաստիկը։

Ենթադրվում է, որ Չինաստանը Միացյալ Նահանգներից կանցնի առաջիկա մեկ կամ երկու տարում։

Այդուհանդերձ, չնայած Չինաստանում, Հնդկաստանում եւ Մերձավոր Արեւելքում հզորությունների մեծացմանը ոլորտին տարիներ են հարկավոր վերականգնվելու համար COVID-19 համավարակի հասցրած վնասից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Bloomberg  


Վերնագիրի այլ պիտակները