Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից Hayatsk.info -ին հայտնել են, որ Օհանյանի դեմ քրեական գործը քննում է զինդատախազությունը: Նղենք, որ Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «ցեղասպանություն» հոդվածով:
Դատախազությունը դիմել է Բաքվի ռազմական դատարան ՝ հեռակա կարգով Օհանյանին ձերբակալելու համար:
Նոյեմբերի 11-ին դատարանի նախագահ դատավոր Էլբայ Ալլահվերդիեւը բավարարել է հետաքննության ներկայացումը:
Բաքվի ռազմական դատարանը հեռակա կարգով կալանքի որոշում է կայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Այս կապակցությամբ Ադրբեջանի իրավապահ մարմինները Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում են հայտարարել նախկին նախարարի նկատմամբ, հետաքննությանը ներգրավելու համար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Օհանյան