Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգային գործերի փորձագետ Սուրեն Սարգսյանը, հաղորդում է
Hayatsk.info-ն։ Նա նշել է, որ չնայած մինչ այժմ Հայաստանը քիչ թե շատ անկախ էր, բայց դա այլևս հնարավոր չի լինի.
«Մենք շուտով կբախվենք ներկայիս կառավարության սխալների ծանր հետեւանքների հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունը կլինի անվտանգության գործոնը, և բոլոր իրադարձությունները պտտվելու են դրա շուրջ: Մենք այլևս չենք կարող ցույց տալ մեր դիրքը որպես անվտանգության երաշխավոր, պատերազմի պատրաստ բանակ ունեցող պետություն:
Հայաստանն այլեւս Ղարաբաղի անվտանգության երաշխավորը չէ: Նա նույնիսկ ի վիճակի չէ ապահովել իր իսկ անվտանգությունը»:
Սուրեն Սարգսյանն ասաց, որ Հայաստանը չի կարող ազատվել այս աղետից մինչև ներկայիս կառավարության վերջին «վարչության պետի» հրաժարականը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հայաստան