Նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե հույս ունի ԱՄՆ-ն վերադարձնել համաձայնագրին։ Նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնագրից ԱՄՆ-ին դուրս էր բերել 2018 թվականին եւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել, որն ի պատասխան հրապարակայնորեն հրաժարվել էր գործարքի շրջանակում իր մի շարք պարտավորություններից, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին նախօրոք չէր հայտարարվել, տեղի էր ունեցել Բեռլինում եւ ուղղված էր այն բանի քննարկմանը, թե «ինչպիսին կարող է լինել ԳՀՀԾ-ն ստորագրած բոլոր կողմերի, ինչպես նաեւ ԱՄՆ նոր վարչակազմի հնարավոր մասնակցությամբ հետագա ելքը», հայտնել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անդրեա Սասեն։
«Մենք վստահ ենք, որ ԱՄՆ կառուցողական մոտեցումը Վիեննայի միջուկային համաձայնագրին կարող է զգալի ավանդ ունենալ ներկայիս բացասական գալարի վերացման գործում, որը դիտում ենք Իրանի հետ հարաբերություններում, եւ ԳՀՀԾ-ն պահպանելու նոր հեռանկարներ բացել»,- հավելել է նա։
Սասեն կրկին Իրանին կոչ է արել դադարեցնել համաձայնագրի խախտումները եւ լիովին հետեւել դրա բոլոր դրույթներին։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իրան