Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան դեռահասներից մեկի 16-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հաղորդել են յոթ տուժածի մասին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Նյու Յորքի ոստիկանության ղեկավարի օգնական Ջուդիտ Հարիսոնի խոսքով՝ տուժածները 14-20 տարեկան են, նրանց բոլորին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ։ Ավելի ուշ տուժածներից մեկը՝ 20-ամյա մի աղջիկ, մահացել է։
Հաղորդվում է, որ կրակ բացած անձինք կարող էին մի քանիսը լինել։ Կասկածյալների ձերբակալման մասին ոչինչ չի հաղորդվել։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ