Tesla-ի բաժնետոմսերը ռեկորդային աճ են գրանցել

23:10   23 Նոյեմբեր 2020    250

Ամերիկյան Tesla ընկերության բաժնետոմսերը ռեկորդային աճ են գրանցել: Ինչպես հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով աճուրդի տվյալները, մեկ արժեթղթի գինը բարձրացել է 6,41 տոկոսով՝ հասնելով 520,99 դոլարի:

Ավելի վաղ MarketWatch-ը հայտնել էր, որ Wedbush ֆինանսական ընկերության վերլուծաբան Դեն Այվզի կանխատեսմամբ՝ էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության բաժնետոմսերի արժեքը կարող էր հասնել 1000 դոլարի: Վերլուծաբանի կարծիքով՝ հաշվի առնելով այն, որ ընկերությունն անդադար դեպի շահույթի մեծացում է գնում, այն կհայտնի S&P 500 ինդեքսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե ամեն ինչ հաջող ընթանա և 2021 թվականին էլեկտրամեքենաների պահանջարկն աճի, ապա Tesla-ի բաժնետոմսերի արժեքը կհասնի այդ ցուցանիշին»,- նշել է վերլուծաբանը: Wedbush-ի չափավոր գնահատումներով՝ ընկերության արժեթղթերի գինը կարող է հասնել 560 դոլարի:

Օգոստոսի վերջին Tesla-ն բաժնետոմսերի բաժանում է իրականացրել՝ 5:1 համամասնությամբ: Դա նշանակում է, որ ընկերությունը մեկ բաժնետոմսից հինգն է ստեղծել, իսկ բաժնետոմսի գինը 2200 դոլարից նվազել էր 440 դոլարի: Այդպիսով, բաժնետոմսերն առավել հասանելի էին դարձել ներդրողների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները